Նոր համագործակցություն հայագիտության ոլորտում
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը հոկտեմբերի 22-ից 25-ը Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի հրավերով Մոսկվայում մասնակցել է թեմին կից գործող Հայագիտական կենտրոնի ու գիտական խորհրդի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից կազմակերպված «Ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ հոգևոր-բարոյական հանցագործություն» գիտաժողովին:
Մանրամասներ
Հոկտեմբերի 29-ի ՀՀ կառավարության նիստում կքննարկվի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև ԵՄ Հորիզոն-2020 ծրագրին մասնակցության վերաբերյալ համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
Հոկտեմբերի 19-ին Երևանում մեկնարկեցին ԱՊՀ անդամ պետությունների հիմնարար գիտությունների ոլորտում համագործակցության խորհրդի (այսուհետ` Համագործակցության խորհրդի) 4-րդ նստաշրջանի երկօրյա աշխատանքները: