Մոլդովան և Հայաստանը կհամագործակցեն գիտության ոլորտում
Նոյեմբերի 16-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահն ընդունեց Մոլդովայի Հանրապետության գիտությունների ակադեմիայի պատվիրակությանը` ակադեմիայի նախագահ Ջորջ Դուկայի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկված հիմնական թեմաները երկու երկրներում գիտության ոլորտի պետական քաղաքականության, իրականացված բարեփոխումների, առաջիկա ծրագրերի վերաբերյալ էին:
Մանրամասներ
Նոյեմբերի 12-16-ը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակության կազմում այցելել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:
Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի` ներկայացվում է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի պատասխանատուների կոնտակտային տվյալները, որոնց միջոցով հանրությունը կարող է հետադարձ կապ հաստատել, ներկայացնել հարցեր և առաջարկություններ:
Հոկտեմբերի 21-ին «Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի օրերը Հայաստանում» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակներում ՄՀՄԻ պատվիրակներն այցելել են «Քենդլ»: