Համաձայնագիրը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը
Սեպտեմբերի 13-ին ՀՀ սահմանադրական դատարանում դռնբաց դատական նիստում քննարկվել է 2016 թ. մայիսի 19-ին Բրյուսելում ստորագրված` ՀՀ և ԵՄ միջև «Հորիզոն-2020. հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» միության ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:
Մանրամասներ
Հուլիսի 2-ից 7-ը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Յանտայ քաղաքում տեղի ունեցած Բարձր և նոր տեխնոլոգիաների գոտիների «Մետաքսի ուղի» ասոցիացիայի հիմնադիր նիստին: