Հերթական հանդիպումը Դուբնայում
Կյանքից հեռացել է Վլադիմիր Բարխուդարյանը
«ՀՀ ԿԳՆ ԳՊԿ – ԳԿՀԴՆ - 2016» մրցույթի արդյունքները հայտնի են
Հանդիպում ֆրանսիացի գիտնականի հետ
Տեղի է ունեցել Oganesson քիմիական տարրի ինագուրացիան
06.03.2017
Մարտի 2-ին Մոսկվայում, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Գիտնականների կենտրոնական տանը տեղի է ունեցել Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրած երեք նոր տարրերի (115՝ Moscovium (Mc), 117` Tennessine (Ts) և 118` Oganesson (Og)) հայտնաբերմանն ու անվանակոչմանը նվիրված հանդիսավոր արարողություն` ինագուրացիա:
Մանրամասներ
Մարտի 27-28-ը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը գործուղվել էր ՌԴ Դուբնա քաղաք` Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) անդամ-պետությունների կառավարությունների լիազոր ներկայացուցիչների հանձնաժողովի նստաշրջանին մասնակցելու նպատակով:
Խոր վշտով տեղեկացնում ենք, որ 2017 թ. մարտի 23-ին կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Բախշիի Բարխուդարյանը: