Ներուժի զարգացմանն ուղղված դասընթացներ՝ Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակում

Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից համակարգվող Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակներում իրականացնում է ներուժի զարգացմանն ուղղված ոլորտային մի շարք անցանց և առցանց դասընթացներ, որոնց 2025-2026 թթ․ ցանկին համար կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Դասընթացներն իրականացվում են ամբողջ տարվա կտրվածքով, և վերջիններիս վերաբերյալ տեղեկատվությունը մշտապես հասանելի է www.itecgoi.in էլ. կայքում:
Հայտադիմումները պետք է ներկայացվեն դասընթացների մեկնարկից առնվազն 40 օր առաջ՝ ժամկետների հետ կապված հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով։
Առցանց գրանցմանը զուգահեռ, անհրաժեշտ է նաև ներբեռնել ու լրացնել դիմումի ամբողջական փաթեթը (ներառյալ անձնագրի պատճենը, բժշկական տեղեկանքը, լեզվի մասին տեղեկանքը ու տվյալ թեկնածուին գերատեսչության կողմից տրվող երաշխավորագիրը):
Դասընթացների մասնակցության համար լրացված դիմումները պետք է ներկայացնել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության վարչության միջազգային համագործակցության բաժին (Օրբելի եղբայրների 22՝ 8-րդ հարկ` 806 սենյակ, հեռ.՝ (010) 300 109 (+820)՝ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանություն փոխանցելու նպատակով:
Դասընթացներին վերաբերող բովանդակային կամ տեխնիկական հարցերով լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել հետևյալ էլ․ հասցեով՝ pol.yerevan@mea.gov.in: